Այսօր՝ օգոստոսի 21-ին, ժամը 10։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Նորագավիթ 1-ին փողոցի տներից մեկում տղամարդու դի կա։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ, 66-ամյա Վ․ Պ.-ն է։ Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։