ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Բելառուսը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Բելառուսը: Այս մասին հրապարակված է դեսպանատան կայքում:

ԱՄՆ դեսպանատունը որպես նման նախազգուշացման պատճառ նշվում է Լիտվայի` վերջերս ընդունված որոշումը` Բելառուսի հետ սահմանային երկու անցակետերը փակելու մասին, ինչպես նաև Լիտվայի, Լատվիայի ու Լեհաստանի հայտարարությունն այն մասին, որ դիտարկում են բելառուսական սահմանի ամբողջական փակման հնարավորությունը:

Դեսպանությունն իր քաղաքացիներին հիշեցրել է, որ Լեհաստանը փակել է սահմանային անցակետը, ինչպես նաև կոչ արել երկիրը լքելիս չանցնել Ռուսաստանով կամ Ուկրաինայով:

Այն քաղաքացիներին, որոնք ծրագրում են այցելել Բելառուս, դեսպանությունը հիշեցրել է, որ խնդիրների դեպքում ԱՄՆ կառավարությունը չի կարող աջակցություն տրամադրել։




Լրահոս