Վաղը`օգոստոսի 23-ին, կմեկնարկի Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը: Ինչպես հայտնի է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գլխավոր շտաբը Հյուսիսային պողոտայում է լինելու:
Armlur.am-ն արդեն տևական ժամանակ է `փորձում է պարզել, թե ՔՊ-ականներn ինչ ձևաչափով են սկսելու իրենց քարոզարշավը ու ովքեր են լինելու քարոզարշավն իրականացնողները: ՔՊ-ական մեր աղբյուրները հայտարարում են, թե որևէ տեղեկություն չունեն ու սպասում են ՔՊ շտաբի ղեկավար Արմեն Փամբուխչյանի որոշմանը:
Ըստ մեր աղբյուրների, Փամբուխչյանն էլ կարծես «անհետ» կորած լինի ու ոչ ոքի չի հաջողվում հասկանալ իրենց առաջիկա անելիքները: Armlur.am-ը եղավ Հյուսիսային պողոտայի ՔՊ գլխավոր շտաբում` պարզելու համար, թե ինչ աշխատանքներ են իրականացվում առաջիկա ընտրությունների հետ կապված: Սակայն, արի ու տես, որ շտաբը փակ է, կարելի է ասել դեռևս վերանորոգման աշխատանքներ են կատարվում ներսում:
Ու թե ինչպես են ՔՊ-ականներն այդտեղ նախընտրական աշխատանքներ իրականացնելու, անհայտ է, քանի որ շտաբի ղեկավար Արմեն Փամբուխչյանն իսկապես «կորել» է, ոչ մի կերպ նրան գտնել չի հաջողվում: Թե վաղն ինչ կանեն ՔՊ-ականները, այս պահին դեռևս անորոշ է:
Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում:
Սոնա Գրիգորյան