Ոստիկանության Ճամբարակի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում օգոստոսի 21-ի կեսգիշերին Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում հայտնաբերվել և Ճամբարակի բաժին է տեղափոխվել 30-ամյա Հայկ Պ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Նա ներկայացվել է Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն: