Դադարեցվել է Ավետ Ավետիսյան և Գյուլբենկյան փողոցների խաչմերուկում գործող բենզալցակայանի աշխատանքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը օգոստոսի 22-ին դադարեցրել է Երևանի Արաբկիր վարչական շրջանում՝ Ավետ Ավետիսյան և Գյուլբենկյան փողոցների խաչմերուկ հասցեում շահագործվող բենզալցակայանի աշխատանքը։

Մինչ այդ՝ օգոստոսի 4-ին, ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա հրդեհային անվտանգության մասնագետները հրդեհատեխնիկական հետազոտություն էին իրականացրել վերոնշյալ հասցեում շահագործվող բենզալցակայանում։

Հետազոտության արդյունքում հայտնաբերվել էին հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք կարող էին անմիջական վտանգ ներկայացնել մարդկանց կյանքի, առողջության և անվտանգության համար:

Տեսչական մարմնի ղեկավարի կողմից որոշում էր կայացվել ամբողջությամբ դադարեցնել Երևանի Ավետ Ավետիսյան և Գյուլբենկյան փողոցների խաչմերուկ հասցեում գտնվող բենզալցակայանի շահագործումը։




Լրահոս