Արդեն վաղը՝ օգոստոսի 23-ին, մեկնարկում են Երևանի ավագանու ընտրությունների պաշտոնական քարոզարշավը:
Ընտություններին մասնակցելու հայտ ներկայացրած կուսակցությունները վաղվանից սկսած՝ մինչեւ սեպտեմբերի 15-ը, կշրջեն Երեւանի վարչական շրջաններով ու կոչ կանեն երեւանցիներին՝ քվեարկել իրենց օգտին:
ArmLur.am-ը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանից տեղեկացավ, որ ՔՊ-ն իր քարոզարշավը մեկնարկելու է Նուբարաշեն վարչական շրջանի կենտրոնական այգուց՝ 17:00-ին:
Քարոզարշավին մասնակցելու է իշխող ուժի քաղաքապետի թեկնածուն՝ Տիգրան Ավինյանը, ավագանու ցուցակի մյուս անդամները եւ ՔՊ-ական պատգամավորները:
Armlur.am-ի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի մեկնարկին չի մասնակցելու, բայց հետո հնարավոր է միանա թիմին:
Քրիստինա Մուշեղյան