Երեկ հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը և Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մուհամեդ Հուսեյն Բաղերին։ Այդ մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ըստ հաղորդագրության, կողմերը մտքերի հանգամանալի փոխանակում են ունեցել տարածաշրջանում տիրող իրավիճակի և անվտանգության հարցերի շուրջ։
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաև երկրների միջև ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները։