Օգոստոսի 22-ին, ժամը 00.45-ին, ՊԾ գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները Աճառյան 2-րդ նրբանցքում հայտնաբերել, ռազմամթերքի ապօրինի շրջանառության կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Ավանի բաժանմունք են տեղափոխել 31-ամյա և 34-ամյա երկու երիտասարդի: 31-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է «Մակարով» տիպի ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի 6 փամփուշտով, և կռփազենք:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին: