Ինչու իշխանական վերնախավը չշնորհավորեց Կաթողիկոսի տարեդարձը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 21-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում էր Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարքի ծննդյան 72-րդ տարեդարձը։ Բազում շնորհավորանքներ են հնչել Կաթողիկոսի պատվին, սակայն իշխանության որևէ ներկայացուցիչ այդպես էլ հանրայնորեն շնորհավորանքներ չի հնչեցրել։

Armlur.am-ը փորձել է կապվել ՀՀ ԱԺ նախագահի, ՀՀ վարչապետի և ՀՀ նախագահի մամուլի խոսնակների հետ՝ չշնորհավորելու պատճառներն իմանալու համար։

ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի խոսնակ Ծովինար Խաչատրյանն այս հարցին պատասխանեց․ «ՀՀ ԱԺ նախագահը Կաթողիկոսի ծննդյան տարեդարձը միշտ էլ շնորհավորել է և այս տարին ևս բացառություն չէ» :

Նույն հարցին ՀՀ նախագահի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աղասի Մարգարյանը պատասխանեց․«Եթե լինում է պաշտոնական շնորհավորանք, մենք հրապարակում ենք, եթե չկա՝ չի եղել։ Գուցե նախագահն անձապես է շնորհավորել, ես դրա մասին տեղեկություն չունեմ։ Եթե լիներ, պաշտոնական հրապարակված կլիներ»։ 

Armlur.am-ի բազմաթիվ զանգերին ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը չպատասխանեց։

Էմմա Միքայելյան

 

 




Լրահոս