Շառլ Միշելը կոչ է արել շուտափույթ երկխոսություն սկսել Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների միջև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը կոչ է արել շուտափույթ երկխոսություն սկսել Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների միջև, այդ թվում՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակման շուրջ։ Այս մասին լրագրողներին հայտնել է Բրյուսելում եվրոպական աղբյուրը։

«Նախագահ Միշելն ադրբեջանական կողմին ասել է Լաչինի միջանցքի ապաշրջափակման հրատապ անհրաժեշտության մասին՝ համաձայն Արդարադատության միջազգային դատարանի (ՄԱԿ) համապատասխան որոշման և հետագա էսկալացիան կանխելու նպատակով… Միշելը կոչ է անում, որ Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության համար հանդիպումը տեղի ունենա որքան հնարավոր է շուտ»,- ասել են Բրյուսելում։

Բաց այդ , նշվում է, որ Շառլ Միշելն ու Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը մշտական կապի մեջ են Երևանի, Բաքվի և Ստեփանակերտի ներկայացուցիչների հետ՝ իրավիճակի հանգուցալուծման տարբերակները քննարկելու համար։




Լրահոս