Ռոսավիացիան հետաքննություն է սկսել Embraer ինքնաթիռի կործանման կապակցությամբ: Տեղեկություններ են շրջանառվում, որ այս ինքնաթիռի ուղևորների ցանկում եղել է նաև «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինի անունը:
«Հետաքննությունը սկսված է: Ուղևորների անվանացուցակում կա նաև Եվգենի Պրիգոժին անուն-ազգանունը»,- նշել են Ռոսավիացիայից` չհստակեցնելով` արդյոք խոսքը հենց «Վագներ»-ի հիմնադրի մասին է: