«Հրապարակ» օրաթերթը գրում է. Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորած «Ազգային առաջընթաց» կուսակցության նախընտրական ցուցակում ընդգրկված է նաեւ Նարինե Արամյանը՝ ՀՀ նախկին ՄԻՊ, ընդդիմադիր հայացքներով աչքի ընկնող Լարիսա Ալավերդյանի դուստրը:
Նա իրավապաշտպան է, եւ նրան հաճախ կարելի է տեսնել «Կիսաբաց լուսամուտներ» հայտնի հաղորդաշարի եթերում։ Թե ինչ կապ կա Ալավերդյանի դստեր եւ Մարությանի միջեւ, եւ ինչպես է նա հայտնվել այս թիմում, Լարիսա Ալավերդյանը մեզ ասաց, որ չի խառնվում դստեր որոշումներին եւ չի կարող նաեւ նրանց կապի մասին ասել։
Հայկ Մարությանի ցուցակում հինգերորդը Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանն է, ով Մարությանի քաղաքապետության օրոք ավագանու մանդատը վայր չդնելով՝ զբաղեցրել էր նաեւ «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի տեղակալի պաշտոնը։
Ըստ շրջանառվող լուրերի՝ Վարդանյանը Մարությանի կնոջ՝ Իվայի ընկերուհիներից է։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում