ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Արման Ալբերտյանին մեղադրանք է առաջադրվել: Մեղադրանքն առաջադրվել է այն բանի համար, որ նա 2022 թվականի հոկտեմբերի 2-ին՝ ժամը 17։00-ի սահմաններում, Լոռու մարզի Արծնի գյուղի հարակից դաշտում մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես հարմարեցված առարկայի՝ գործարանային արտադրության դանակի գործադրմամբ բռնություն է գործադրել ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Տաշիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր, ոստիկանության ավագ լեյտենանտ Հայկ Բորիսի Ջանոյանի և նույն բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Արտյոմ Աշոտի Այվազյանի նկատմամբ։
Հիշյալ ծառայողները Լոռու մարզի Արծնի գյուղին հարակից դաշտում հանդիպել են Արման Ալբերտյանին և նրան տեղեկացրել վարժական հավաքներին մասնակցելու նպատակով ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Լոռու մարզի տարածքային ստորաբաժանման Տաշիրի բաժանմունք ներկայանալու անհրաժեշտության մասին: Արման Ալբերտյանը հրաժարվել է ներկայանալ ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Լոռու մարզի տարածքային ստորաբաժանման Տաշիրի բաժանմունք:
Նույն պահին ՀՀ ոստիկանության Տաշիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Հայկ Ջանոյանի՝ անցկացվող վարժական հավաքին մասնակցելուց հրաժարվելու մասին արձանագրություն կազմելու առաջարկից հետո, Արման Ալբերտյանը, բաճկոնի գրպանից հանելով գործարանային արտադրության աղանդերային դանակը և այն ուղղելով ոստիկանության ծառայող Արտյոմ Այվազյանի ուղղությամբ’ հայհոյանքներ է հնչեցրել ոստիկանության ծառայողների հասցեին և հիշյալ պաշտոնատար անձանց օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով սպառնացել մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես հարմարեցված առարկայի՝ դանակի գործադրմամբ բռնություն գործադրել նրանց նկատմամբ՝ սպանել նրանց, այնուհետև կանչով դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցների օգնությամբ Արման Ալբերտյանը ձերբակալվել է:
Քնար Մանուկյան