Շիրակի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 11 կյանք խլած «ԶԻԼ»-ի վարորդը կալանավորվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Շիրակի մարզում տեղի ունեցած ավտովթարի գործով կալանավորվել է «ԶԻԼ»-ի վարորդը։ Նշենք, որ նա  մեղադրվում է ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար, որը անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ:

Հիշեցնենք, որ Գյումրի-Լանջիկ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տեղում մահացել է 10 ուղևոր և վարորդը։ 5 ուղևորներ, ինչպես նաև «ԶԻԼ» ավտոմեքենայի վարորդը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Գյումրու ԲԿ։ Այսօր մահացել է ևս մեկ քաղաքացի։

 




Լրահոս