Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 24-ից 25-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 70 դեպք, որից 2-ը՝ նախկինոմ կատարված։։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 10, խարդախության և թմրամիջոցի հայտնաբերման` 8-ական, անձնական ունեցվածքի գողության՝ 7, զենք-զինամթերքի առգրավման՝ 4, ֆիզիկական ներգործության՝ 3, հոգեկան ներգործության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խուլիգանության ու ընտանեկան բռնության՝ 2-ական, սպանության, ավազակության, ավտոմեքենայի գողության, շորթման, դրամանենգության, կաշառակերության, ծառերը, թփերը ապօրինի հատելու, անառակաբարո գործողություններ կատարելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, բույսեր ցանելու կամ աճեցնելու, անձնական և ընտանեկան գաղտնիք պարունակող տեղեկություններ տարածելու, անօրինական միգրացիայի կազմակերպման և սառը զենք կրելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 7 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության և դրամանենգության 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 20 պատահար. 1 մարդ զոհվել է, 22-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: