Վլադիմիր Գասպարյանի դստեր, նախկին նախարարի, ԲԴԽ նախագահի գործերը քննող դատավոր Վահե Դոլմազյանի ունեցվածքը. ինչ է կուտակել նա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանն, ով քննում է ամենասկանդալային քրեական գործերը, պաշտոնի նշանակվել է 2022 թվականին։ Մինչ այդ Դոլմազյանը եղել է Լոռու մարզի դատախազի տեղակալ։

Ըստ 2022 թվականի հայտարարատու տարվա հայտարարագրի, Դոլմազյանը հայտարարագրել է 3 անշարժ գույք. 1 բնակարանը բազմաբնակարան բնակելի շենքում է,որը գտնվում է Վանաձոր քաղաքում և ձեռք է բերել 2008 թվականին՝ որպես ժառանգություն, 1 ավտոտնակ կրկին Վանաձոր քաղաքում՝ ձեռք բերված 2022 թվականին միանձնյա սեփականության իրավունքով և կրկին միանձնյա իրավունքով ձեռք բերված հողամաս Վանաձոր քաղաքում՝ 2021 թվականին։

Դատավորը հայտարարագրել է ևս մեկ բնակարան, որը փաստացի իրեն չի պատկանում, բայց շահագործվում է նրա կողմից. այն գտնվում է Երևանում։

Դոլմազյանը 2019 թվականին ձեռք է բերել 1997 թվականի արտադրության Mercedes Benz մակնիշի մեքենա։ Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են 783 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 150 հազար դրամ։ Նրա Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 12 մլն 571 հազար դրամ, որից 7 մլն 338 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ դատախազությունից, իսկ 5 մլն 233 հազարը՝ ԲԴԽ աշխատակազմի դատական դեպարտամենտից։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 5 մլն 568 հազար դրամ, իսկ վարկերի մարմանն ուղղել է 4 մլն 897 հազար դրամ։

Դոլմազյանի կինը՝ Սոֆյա Վարդանյանը, ոսումնական գծով փոխտնօրեն է Վանաձորի թիվ 16 դպրոցում։ Այնտեղից էլ նա ստացել է 1 մլն 741 հազար տրամ տարեկան եկամուտ։ Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են 229 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 30 հազար դրամ։ Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 1 մլն 259 հազար դրամ։

Հիշեցնենք, որ նախկին դատախազ Դոլմազյանը հեղափոխությունից հետո դարձավ դատավոր, այն էլ Հակակոռուպցիոն դատարանում։ Նա այժմ քննում Է Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, գործարար Դավիթ Գալստյանի՝ Պատրոն Դավոյի, ինչպես նաև Զինված Ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանի մասով գործը։ Նա քննում է նաև հայտնի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի գործը, որը իշխանությունների սրտի որոշումներն էր կայացնում, իսկ այժմ կալանավորված է։

Դոլմազյանը քննում է ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի դեմ հարուցված և ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դստեր դեմ հարուցված քրեական գործերը։

Էմմա Միքայելյան




Լրահոս