Օգոստոսի 26-ին՝ ժամը 12։40-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները Մ․ Ք․-ին (ծնված 1976 թ․) պատգարակով մոտ 200 մետր տեղափոխել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։