«Բելաջիո»-ի թունելի մեջ մեքենաներ են բախվել. կան վիրավորներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ օգոստոսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։50-ի սահմաններում, դեռևս անհայտ հանգամանքներում, «Բելաջիո» ռեստորանային համալիրի հարևանությամբ՝ թունելի մեջ, բախվել են Երևանի բնակիչ, 31-ամյա Քրիստինե Խ․-ի վարած Hyundai Elantra մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ, 36-ամյա Դավիթ Գ․-ի վարած Lexus մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Hyundai-ի վարորդը տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության․ Hyundai-ի վարորդը եղել է ոչ սթափ։




Լրահոս