37 հայտ․ Շառլ Ազնավուրի քանդակի տարբերակները դրվել են քվեարկության

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ակտիվ քաղաքացի» հարթակում քվեարկության է դրվել հերթական նախագիծը. մինչև օգոստոսի 31-ը` ժամը 14:00-ն, քաղաքացիները կարող են քվեարկել Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի քանդակի նախընտրելի նախագծի օգտին:

Քաղաքապետարանից հայտնում են, որ մեծանուն շանսոնյեի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումների ընթացքում 2024թ. հուշարձանը կտեղադրվի Երևանի Ֆրանսիայի հրապարակում:

Քանդակի նախագծի ընտրության համար հայտարարվել էր բաց մրցույթ, որի ընթացքում ստացված 37 հայտ-էսքիզները կներկայացվեն հատուկ ձևավորված հանձնաժողովի քննարկմանը: Հարթակում առավելագույն ձայներ ստացած էսքիզ-նախագիծը կներառվի և կարտացոլվի հանձնաժողովի քվեարկության արդյունքներում:




Լրահոս