Օգոստոսի 23-ից մեկնարկել է Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը:
ArmLur.am-ը զրուցել է «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի անդամ Դանիել Իոաննիսյանի հետ՝ պարզելու համար, թե դիտորդ մարմինն ի՞նչ խախտումներ է արձանագրել այս ընթացում:
Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ հիմնական խնդիրն այն է, որ, օրինակ, մինչ քարոզարշավի մեկնարկը Երևանի քաղաքապետարանի մեդիառեսուրսները և Հանրային Հեռուստաընկերությունն ակտիվորեն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի քարոզարշավն են իրականացրել, ընդ որում, նրան լուսաբանել են ավելի շատ՝ քան մյուս բոլոր փոխքաղաքապետերին միասին:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում։
Քրիստինա Մուշեղյան