Մոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո», «Ժուկովսկի» օդանավակայաններն այսօր սկսել են բնականոն աշխատանքը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Նշենք, որ մինչ այս քաղաքացիական ինքնաթիռների թռիչքների անվտանգությունն ապահովելու նպատակով ժամանակավորապես սահմանափակվել էին թռիչքները Վնուկովոյից, Դոմոդեդովոյից և Ժուկովսկուց։
ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ օգոստոսի սկզբից սա Ռուսաստանի մայրաքաղաքի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման ութ փորձ է եղել։