Սևանա լճի մակարդակը օգոստոսի 21-27-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2սմ-ով և կազմել` 1900.41մ (27.08.23թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 17սմ-ով, իսկ 2023 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 13սմ-ով։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Ոռոգման նպատակով Սևանա լճից իրականացված ջրառի ծավալը օգոստոսի 21-27-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում կազմել է 15.824մլն. մ³, իսկ ընդհանուր ջրառի ծավալը՝ մայիսի 14-ից օգոստոսի 27-ը ներառյալ՝ 197.141մլն. մ³:
Արփա-Սևան ջրատարով օգոստոսի 21-27-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.602մլն. մ³, իսկ 2023 թվականի հունվարի 1-ից օգոստոսի 27-ը ներառյալ՝ 86.601մլն. մ³: