Մակրոնը նոր նախաձեռնություն ունի․ նա կխոսի Փաշինյանի ու Ալիևի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այսօր ելույթ է ունեցել համաժողովում և նշել, որ այս շաբաթ բանակցություններ կվարի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հետ։

Մակրոնը նաև ասել է, որ հանդես կգա նոր դիվանագիտական նախաձեռնությամբ՝ Արցախում հակամարտությունը կարգավորելու համար։

«Մենք պահանջելու ենք Լաչինի հումանիտար միջանցքի վերաբերյալ համաձայնագրերի ամբողջական կատարումը, ինչպես նաև  նոր դիվանագիտական ​​նախաձեռնությամբ՝ ուժեղացնելու ճնշումը Ադրբեջանի վրա»,- նշել է նա՝ ելույթ ունենալով հանրապետության դեսպանների կոնֆերանսում:




Լրահոս