ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մինչ Արցախում քաղաքացիներ են առևանգվում, ՔՊ-ականներն աթոռակռիվ են անում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանում նախընտրական թոհուբոհ է, իսկ Արցախում մարդիկ են առևանգվում։ Այն իշխանությունները, որոնք պարտվեցին պատերազմում, այժմ չեն տիրապետում Հայաստանում տիրող իրավիճակին՝ երբ ՔՊ-ականները ժառգոնով քարոզարշավ են անում։

Արցախի Հակարրիի կամուրջում տեղադրված անցակետում քաղաքացիներ են առևանգում, ապա մեղադրանքներ առաջադրում՝ ինչպես Վիգեն Խարատրյանի դեպքում։ Իսկ այսօր, երբ ՔՊ-ականնեը փողոցներում քարոզարշավ են անում, նույն անցակետում ձերբակալվում և առևանգվում է 22-ամյա մի երիտասարդ։

Այսինքն․ իշխանություններն այլևս պատասխանատվություն չեն կրում ՀՀ և Արցախի քաղաքացիների համար և չեն երաշխավորում նրանց անվտանգությունը։ Ստացվում է՝ Ադրբեջանը կարող է յուրաքանչյուրիս նկատմամբ հետախուզում հայտարարարել, ապա որևէ ուղևորության ժամանակ պարզապես առևանգել, իսկ այդ ընթացքում ՔՊ-ական իշխանությունը շարունակում է աթոռակռիվը։

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում

 




Լրահոս