ԼՈՒՐ ԿԱԴՐ            

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ համացանցից

 

 

Սլովենիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանն ապահովել է 13 մեդալ։ Մեր մարզիկներից Լիաննա Ժամհարյանն ապահովել է եզրափակչի ուղեգիրն ու առնվազն արծաթե մեդալը։ Աղջիկների պայքարում Աստղիկ Խաչատրյանը բավարարվել է բրոնզով։

 

 

 

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

ՀԱՐՑ. Ես ՀՀ քաղաքցի եմ, սակայն բնակվում եմ ոչ թե Հայաստանում, այլ մի երկրում, որի քաղաքացիությունը չունեմ: UWC դիմելիս ազգային կոմիտեներից որի՞ հետ պետք է կապ հաստատել:

Միհրան Օսեյան (27 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Առաջին հերթին պետք է կապ հաստատել բնակության երկրի ազգային կոմիտեի հետ եւ տեղեկանալ՝ նրանք ընդունում են արդյոք բնակության երկրի քաղաքացիություն չունեցող անձանց դիմումները։

Եթե ազգային կոմիտեն ի պատասխան հայտնում է, որ, քաղաքացի/հայրենակից չլինելու հանգամանքով պայմանավորված, Ձեր հայցադիմումին չի կարող ընթացք տալ, կապ հաստատել UWC միջազգային գրասենյակի հետ։

UWC Հայաստան

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պետք է նախօրոք համոզվել, որ հարցման համար դեռ բավարար ժամանակ ունեք, այլապես կարող եք բաց թողնել հայցադիմումների ներկայացման վերջնաժամկետը։

 

 

 

ԲԱՆԿ

ՀԱՐՑ. Ի՞նչ սահմանափակումներ կան արտասահմանյան վճարային համակարգերի քարտերով գործարքներ իրականացնելիս «ՎՏԲ»  բանկում:

Լիլիթ Մադաթյան  (47 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. VISA եւ MasterCard վճարային համակարգերի որոշմամբ՝ այս պահին ՀՀ տարածքում հասանելի չեն «ՎՏԲ-Հայաստան» բանկի քարտերի կիրառմամբ որոշ գործարքներ՝ անկանխիկ վճարումներ առցանց հարթակում եւ խանութներում,  միջոցների կանխիկացում այլ բանկերի բանկոմատներից:

 

«ՎՏԲ -Հայաստան» բանկ

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Բնականոն ռեժիմով հասանելի են կանխիկի ստացումը «ՎՏԲ-Հայաստան» բանկի բոլոր բանկոմատներում ու մասնաճյուղերում, ինչպես նաեւ դրամական միջոցների փոխանցումը եւ վճարումները (կոմունալ վճարումներ, հաշիվների համալրում, վարկերի մարում եւ այլն) «ՎՏԲ-Հայաստան» բանկի բոլոր մասնաճյուղերում, «Մոբայլ» եւ «Ինտերնետ բանկինգ» հավելվածների,  ինչպես նաեւ «Վիդեո բանկ» եւ «Հեռախոս բանկ» ծառայությունների միջոցով:

 




Լրահոս