Օգոստոսի 28-ին, ժամը 11.50-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 83-րդ կմ-ին, Դիլիջանի թունելի ներսում, միմյանց են բախվել «Նոյեմբերյան» բժշկական կենտրոնի շտապօգնության մեքենան, «Տոյոտան», «Օպել Զաֆիրան» ու «Մերսեդեսը»: «Տոյոտայի» 62-ամյա ուղևորուհին ձեռքի կոտրվածքով դիմել է հիվանդանոց:
Փաստաթղթերն ուղարկվել են Սևանի քննչական բաժին: