ԱՄՆ-ում կանցկացվի ԱՄՆ-Հայաստան գործարար համաժողով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ում 2023 թվականի սեպտեմբերի 25-ից 29-ը նախատեսվում է անցկացնել Հայաստան-ԱՄՆ գործարար համաժողով։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։

Համաժողովին հրավիրվում են մասնակցելու գինեգործության, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության ոլորտների ներկայացուցիչներ:

Համաժողովի ընթացքում ԱՄՆ գործարար շրջանակներին կներկայացվեն Հայաստանի ներդրումային միջավայրը և գործարար հնարավորությունները։

Համաժողովը կանցկացվի Հայ-ամերիկյան գործարար խորհրդի հետ համատեղ։ Գործարար համաժողովի ընթացքում երկու երկրների գործարար համայնքների ներկայացուցիչներին կնձեռվի ազատ ձևաչափով շփման հնարավորություն:

ԱՄՆ այցի շրջանակներում նախատեսվում է այցելություն ԱՄՆ-ում «Հայկական գործարար անկյուն», որտեղ նախատեսվում է շրջայց տաղավարներով և ազատ ձևաչափով շփումներ գործարար համայնքների ներկայացուցիչների միջև:

Համաժողովը կանցկացվի Լոս Անջելես և Բըրբանք քաղաքներում։




Լրահոս