Armlur.am-ը տեղեկացավ, որ վաղը հրապարակվելու է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ որոշումը։
Բանն այն է, որ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանն արդեն գնացել է խորհրդակցական սենյակ և վաղը՝ ժամը 10։30 կհրապարակի համապատասխան որոշումը։
Այսինքն, վաղը պարզ կլինի՝ Տոնոյան ազատ կարձակվի, թե կմնա կալանքի տակ։
Քնար Մանուկյան