ՍԵՔՍ` ՄԻ ՔԱՆԻ ՀԱԶԱՐ ԴՐԱՄԻ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իջեւան  քաղաքի ծայրամասում` Երեւանյան փողոցի ներքեւում, ոստիկանները անառականոց են բացահայտել: Ընկուզենիներով պատված այդ վայրը, որը  համայնքային սեփականություն է, Իջեւանում հայտնի է Պոպոկնուտ անունով, որտեղ  Տավուշի մարզի Հաղարծին գյուղի բնակչուհի Աշխեն Թամրազյանն իր ծանոթ աղջիկներին  «հրամցրել» է այցելու տղամարդկանց: Կանայք այդ ծառայության համար հաճախորդներից վերցրել են 4-5 հազար դրամ, որի մի մասը տվել են կավատին: Մեր տվյալներով` այդ գործում ներգրավված է եղել սոցիալապես անապահով չորս երիտասարդ կին: Վերջիններս թեեւ երեխաներ ունեն, սակայն չունեն ամուսիններ: Տավուշի քննչական բաժնից տեղեկացանք, որ Աշխեն Թամրազյանի նկատմամբ  քրեական գործ է հարուցված ՀՀ քրեական օրենսգրքի 261 հոդվածով (կավատություն):




Լրահոս