Նիկոլ Փաշինյանի այցը Լոռու մարզ շարունակվել է նաև երեկ։
Սպիտակ համայնքի Կաթնաջուր բնակավայրում սուբվենցիոն ծրագրով կառուցվել է հանուն Հայրենիքի կյանքը նվիրաբերած հերոսների հիշատակի հուշահամալիր:
Կառուցվել է մոտ 1700 քմ պուրակ, որի համար հատկացվել է 42 մլն դրամ: Միջոցների 50 տոկոսը տրամադրել է Կառավարությունը:
Սպիտակ քաղաքի մոդուլային տիպի մանկապարտեզի կառուցման շինախտանքներն ընթացքի մեջ են: Մոտ 1300 քմ մակերեսով, 144 տեղ հզորությամբ մանկապարտեզի կառուցման համար հատկացվել է 787 մլն 532 հազար դրամ: Միջոցները տրամադրել է Կառավարությունը:
Սպիտակում հարգանքի տուրք մատուցեցի հերոս հայորդիների հիշատակին:
Մանրամասները՝ տեսանյութում