Վրաերթի ենթարկված աղջկա կյանքը փրկել չհաջողվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ հուլիսի 31-ին, ժամը 09.10-ին, 34-ամյա մի կին, Վեդի քաղաքի Արարատյան փողոցում «ՎԱԶ-217230» մակնիշի մեքենայով վրաերթի էր ենթարկել 2013 թ. ծնված Նարե Մարգարյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Վեդիի» հիվանդանոց:

Օգոստոսի 29-ին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից հայտնել են, որ աղջիկը գիտակցության չգալով մահացել է:




Լրահոս