ՖՈՏՈ․ Ֆրանսիան գեներատորներ ու արևային պանելներ է ուղարկում Արցախ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մենք եկել ենք այստեղ՝ արտահայտելու համար մեր աջակցությունը, մեր համերաշխությունը, մեր բարեկամությունը: Այդ մասին Սյունիքի մարզում կազմակերպված ասուլիսի ժամանակ ասաց Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն։

«Մենք կարողացանք 10 բեռնատար ուղարկել, որոնք պարունակում են հիմնականում չփչացող սննդամթերք, մանկական կեր, կաթի փոշի, բայց նաև գեներատորներ, արևային պանելներ, այսինքն՝ այն ամենը, ինչը հնարավորություն կտա ձեզ դիմադրելու»:

Այս պահին Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն գտնվում է Սյունիքում։  Տեսակապով կապ է հաստատվել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Իր խոսքում Փարիզի քաղքապետը  շնորհակալություն հայտնեց Արայիկ Հարությունյանին:

Իդալգոն նշեց, որ այսօր այստեղ են, քանի որ Ֆրանսիայում հայկական կազմակերպությունները համակարգող խորհուրդը դիմել է իրենց, և նշեց, որ ժամանակն է միավորվել և գործել, որպեսզի Արցախին մարդասիրական օգնություն տրամադրվի. «Մեր ուղերձը հստակ է և պարզ՝ հարգել միջազգային իրավունքը: Արցախի բնակչությունը շրջափակման մեջ է գտնվում անխակ իրենց կամքից և այդ շրջափակումն իրականացվում է՝ խախտելով միջազգային իրավունքը, 2020 թվականի հրադադարի հայտարարությունը: Եվ քանի որ պետք է խոսել շատ հստակ ու համապատասխան բառեր օգտագործելով, բառերը շատ պարզ են՝ այն, ինչ այսօր տեղի է ունենում Արցախում, նման է ցեղասպանության»։




Լրահոս