Օգոստոսի 29-ին, ժամը 12.25-ին, Արմավիրի քրեական հետախույզները, ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցում հայտնաբերել, ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել Արմավիրի բնակիչ, 44-ամյա մի տղամարդու: Անձնական խուզարկությամբ նրա պայուսակում հայտնաբերվել է «Մակարով» տիպի ատրճանակ՝ լիցքավորված ութ փամփուշտով:
Տղամարդը հայտնել է, որ ատրճանակը պատկանում է իրեն, այն գտել է Երևան-Արմավիր ճանապարհի ճամփեզրին:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն: