Armenian text to speach

Հանրապետության եւ Տրինիդադի եւ Տոբագոյի միջև հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Օգոստոսի 29-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության եւ Տրինիդադի եւ Տոբագոյի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու արարողությունը։ Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ-ից։

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը եւ Տրինիդադ եւ Տոբագոյի մշտական ներկայացուցիչ Դեննիս Ֆրենսիսը ստորագրեցին երկու երկրների միջեւ «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին» համատեղ հայտարարությունը։

Ստորագրման արարողությանը նախորդած զրույցի ընթացքում կողմերն անդրադարձան երկրների միջեւ փոխշահավետ հարաբերությունների զարգացմանը եւ միջազգային հարթակներում՝ մասնավորապես ՄԱԿ շրջանակներում առկա համագործակցության առավել խորացմանը։




Լրահոս