275 մլն դրամ՝ Երևանի ավագանու ընտրությունների նախապատրաստման համար. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ներքին գործերի նախարարությունը 275 մլն դրամ է ծախսելու սեպտեմբերի 17-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման համար։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այդ գումարից գրասենյակային նյութերի (թուղթ եւ քարթրիջներ) եւ ընտրական մատյանների կազմման համար նախատեսվել է 3,2 մլն դրամ, իսկ փոստային ծառայությունների համար՝ 271,8 մլն դրամ՝ ընտրողներին քվեարկության օրվա, ընտրական տեղամասի համարի, տեղամասային կենտրոնի հասցեի եւ ժամանակի մասին ծանուցումներ ուղարկելու համար։ Ավելին՝ այսքան գումար Ներքին գործերի նախարարությունը չունի, եւ այն կտրամադրվի կառավարության պահուստային ֆոնդից։

Հավելենք, որ Երեւանի ավագանու ընտրությունների պաշտոնական քարոզարշավը մեկնարկել է օգոստոսի 23-ից եւ ավարտվելու է սպետեմբերի 15-ին։ Ընտրություններին մասնակցում է 14 ուժ՝ 13 կուսակցություն եւ 1 դաշինք։ Այս օրերին քաղաքական ուժերը ակտիվ հանդիպումներ ու քարոզարշավ են իրականացնում Երեւանի տարբեր վարչական շրջաններում:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս