ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դպրոցներում դասագիրք չկա․ նախարարությունից հորդորում են թանկ գնով գրախանութներից գնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին օրերին Armlur.am-ը քաղաքացիներից պարբերաբար ահազանգներ է ստանում, որ սեպտեմբերի մեկից առաջ պրոցներում գրքեր չկան։ ԿԳՄՍ նախարարությունը դեռ անցած տարի մրցույթ էր հայտարարաել նոր դասագրքերի տպագրության համար, սակայն մրցույթը մի քանի անգամ հետաձգվել է տարբեր պատճառներով։ Գիտելիքի օրվան ընդառաջ դպրոցներում ծնողական ժողովներ են անում, մարզերում և Երևանում տնօրենների խորհրդի նիստեր են հրավիրվում։

Դպրոցներում դասագրքերի պակասը նախկինում ևս եղել է, սակայն դրանք լրացվել են մեկ շաբաթ հետո, իսկ այժմ դպրոցներում նոր փոփոխված չափորոշիչներին համապատասխան գրքեր չկան, նախկին գրքերն էլ տպագրված են 6-7 տարի առաջ։ Անելանելի իրավիճակում հայտնված ուսուցիչները մինչ այս անցել են համապատասխան վերապատրաստում՝ նոր չափորոշիչներով դասավանդելու համար։ Նախարարությունը կազմել է նոր չափորոշիչներ, ուսուցչի նոր ձեռնարկներ, սակայն դասագրքեր այդպես էլ չի հասցրել վերջնական կազմել։

Armlur.am-ը շրջել է գրախանութներում և արձանագրել, որ 1-ից 4-րդ դասարանի գրքերը 2023 թվականի հրատարակությամբ վաճառվում են գրախանութներում։

Նախարարությունից հորդորել են դասագրքերը գնել, դրանք վաճառքի կա գրախանութներում։ Armlur.am-ը շրջել է գրախանութներում և ֆիքսել, որ 1, 2, 3, 4-րդ դասարանի դասագրքերը երեկվանից վաճառվում են գրախանութներում` 1700, 2000, 2500 դրամ արժողությամբ, սակայն դա դեռ մի մասը։ Իսկ 2023 թվականի հրատարակված գրքերը բաղկացած են 4 մասից։ Այսինքն՝ ծնողները 2-3 ամիսը մեկ անգամ պետք է գիրք գնեն։ Ստացվում է՝ եթե նախկինում ամբողջ դասագրքերի համար ծնողները կվճարեին 5000 դրամ, ապա այժմ մեկ գիրքը կարող է այդքան արժենալ։

Նախարարությունն այս իրավիճակը թողնում է անպատասխան։

Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում։

Էմմա Միքայելյան




Լրահոս