Օգոստոսի 14-ին ԿԽՄԿ Բաքվի պատվիրակության ներկայացուցիչները այցելել են Վագիֆ Խաչատրյանին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԿԽՄԿ երևանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ Նա նշել է, որ դա առայժմ վերջին այցն է եղել:
Նշենք, որ Արցախի բնակիչ, 68-ամյա Խաչատրյանն առևանգվել էր Լաչինի միջանցքից, երբ փորձել էր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Հայաստան տեղափոխվել բուժման նպատակով։
Երեկ Կոռնիձորում Խաչատրյանի դուստրը հանդիպել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյին։ Վերջինս խոստացել է զբաղվել Վագիֆ Խաչատրյանի՝ հետ վերադարձի հարցով։