ԵԿԵՂԵՑԻՆ ԿԳՐԱՆՑԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեծ Բրիտանիայում դեկտեմբերի 5-ից օրենքով կթույլատրվի միասեռականների ամուսնության գրանցումը եկեղեցում: Ներկայում լեսբուհիների ու գեյերի ամուսնությունը եկեղեցում օրենքով արգելվում է: Սակայն անգլիական եկեղեցին արդեն հայտարարել է, որ չի պատրաստվում իր օրհնությունը տալ համասեռամոլներին: Միաժամանակ, եկեղեցականները մտավախություն են հայտնել, որ ապագայում սեռական փոքրամասնության ներկայացուցիչների համար կարող է օրենք ընդունվել, որով նրանք կկարողանան դատի տալ քահանաներին` ամուսնությունը չգրանցելու համար: Ներկայումս Մեծ Բրիտանիայում ամուսնություն է համարվում տղամարդու եւ կնոջ միությունը, իսկ միասեռականների համար օգտագործվում է քաղաքացիական զուգընկեր տերմինը:




Լրահոս