![](https://armlur.am/wp-content/uploads/2023/08/1a2a5bdd2803e768d9a3ef00b77c8d49c37161f6a84ad890dcaff3a294a824d9-e1693484069988.jpg)
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Կոտայքի մարզի Հանքավան համայնքում գործող «ՆԱԻՐԻ ՍՊԱ ՌԵԶՈՐԹՍ» հյուրանոցային համալիրում
իրականացրած ստուգման արդյունքում պարզել են, որ Ընկերությունը ջրառն իրականացնում է բնական աղբյուրից՝ առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության։
Ապօրինի ջրառը կասեցվել է։
Ընկերության տնօրենը ենթարկվել է վարչական պատասխանատվության։ Ներկայացվել է շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման պահանջ։