Բաքուն հնարավոր է համարել առաջիկա օրերին Լաչինի միջանցքի բացումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող Լաչինի միջանցքի բացումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:

Նա նշել է, որ Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի բացումն իր արտացոլումն է գտել համապատասխան հայտարարություններում։ Ըստ նրա՝ Հայաստանի ղեկավարությունը Բրյուսելում կայացած հանդիպումների ժամանակ ընդունել է դրա օգտագործման հնարավորությունը։

«Որպես այդ գործընթացի հերթական բաղադրիչ կարող է նախատեսվել Լաչինի ճանապարհի բացումը առաջիկա օրերին, այսինքն՝ որոշակի պայմանական ժամկետներում։ Լաչինի ճանապարհի բացման հարցում շատ կարևոր է Ադրբեջանի տարածքային ամբողջականության գործոնը։ Միևնույն ժամանակ, դա պետք է տեղի ունենա մեր երկրի օրենքների և սահմանային վերահսկողությանը վերաբերող համապատասխան օրենքների, ինչպես նաև մաքսային ռեժիմի կանոնների պահպանման պայմանով»,- Հաջիևի խոսքերը մեջբերել է «ՌԻԱ Նովոստ»-ին։




Լրահոս