Մեկ օրում՝ 15 պատահար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 54 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության և խարդախության՝ 6-ական, մարմնական վնասվածք պատճառելու՝ 5, զենք-զինամթերքի առգրավման ու շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 3-ական, ֆիզիկական ներգործության, հոգեկան ներգործության, բնակարանային գողության, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, թմրամիջոցի հայտնաբերման և ընտանեկան բռնության՝ 2-ական, վստահված գույքը հափշտակելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խուլիգանության, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, թմրանյութի իրացման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, հրազենի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության, շորթմանն օժանդակելու, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության և քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու, հողը փչացնելու, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը ինքնակամ զավթելու, ինչպես նաև շենքերի կամ շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու կամ անձին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելու ու սպառնալիքի կամ բռնության գործադրելու միջոցով գույքային վնաս պատճառելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 3 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է խարդախության՝ 2, անձնական ունեցվածքի գողության և բնակարանային գողության 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար. 20 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:




Լրահոս