ԹՈՒՐՔԵՐԸ` ՀԻԱՍԹԱՓՎԱԾ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայի հանդեպ ջերմ վերաբերմունք ունեցող թուրքերը հիասթափված են այդ պետությունից: Այս մասին հարցազրույցում ասել է այցով Գերմանիայում գտնվող Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը` ընդգծելով, որ Բեռլինը բավականաչափ ուշադրություն չի դարձնում 3 մլն գերմանաբնակ թուրքերի` հասարակությանն ինտեգրվելու հանգամանքին: Քննադատելով Գերմանիայի իշխանություններին  Թուրքիային ԵՄ անդամակցության ճանապարհին չաջակցելու համար` Էրդողանն ասել է. «Գերմանիայի հանդեպ ջերմ վերաբերմունք ունեցող թուրքերն այսօր հիասթափված են այդ պետությունից, քանի որ վերջինս անհրաժեշտ աջակցություն չի ցուցաբերում Թուրքիային ԵՄ անդամակցության գործընթացում»:




Լրահոս