Այսօր ՀՅԴ Շվեդիայի Երիտասարդական Միությունը հավաքվել է Եվրոպական տան մոտ՝ Արցախում տեղի ունեցող ցեղասպանությունը դադարեցնելու համար օգնության կոչ անելու նպատակով, տեղեկանում ենք ՀՅԴ Շվեդիայի Երիտասարդական Միության ֆեյսբուքյան էջից։
Նրանք իրենց ձայնը լսելի են դարձրել Արցախում տիրող աղետալի իրավիճակը նկարագրող նամակի տեսքով։ Նամակը հանձնվել է Շվեդիայում եվրոպական ներկայացուցիչներին։