Սեպտեմբերի 2-ի գիշերը, ծառայության ժամանակ, պարեկները նկատել են մայրաքաղաքի Բրազիլիայի հրապարակում անկանոն ընթացող մի «ԲՄՎ»։ Կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը՝ վարորդը բարձր արագությամբ 6-8 անգամ պտույտներ է կատարել։
Ոստիկանները կանգնեցրել են մեքենան, խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալել ու, մեքենայով հանդերձ, ոստիկանության Մալաթիայի բաժին են տեղափոխել 22-ամյա երիտասարդին։ Այստեղ պարզվել է նաև, որ նա մեքենան վարում էր զրկված լինելով տրանսպորտային միջոց վարելու իրավունքից:
Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Կատարվում է նախաքննություն: