Նոր Նորքի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, սեպտեմբերի 1-ին, ժամը 7.30-ին, Մոլդովական փողոցում հայտնաբերել և բաժին են ներկայացրել 1976 թ. ծնված Վարդան Հ․-ին, որը հետախուզվում էր քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով, խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
Նա ներկայացվել է Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին: