Քսենյա Սոբչակի եւ Անաստասիա Վոլոչկովայի միջեւ միշտ էլ վառ արտահայտված մրցակցություն է եղել: Մեկ նրանք բացահայտ ծեծկռտուք են սկսում ակումբներից մեկում, մեկ ուղիղ եթերում իրար հասցեին վիրավորական արտահայտություններ անում: Այս անգամ էլ, միջոցառումներից մեկի ժամանակ հանդիպելով Վոլոչկովային ու նկատելով, որ բալերինան թափանցիկ վերնաշապիկով ակտիվ պարում է, Քսենյան վերցրել է լուսանկարչական ապարատը, նկարել նրան եւ լուսանկարները տեղադրել համացանցում: «Նաստյան լրիվ իրեն կորցրել է, ինչ անճաշակ է հագնվում: Երեւի իր համար նոր ամուսին է ուզում գտնել»,-ասել է Քսենյան:
ԿԱՆԱՑԻ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ