Վթարները Երևանում՝ երկու օրերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 2-ին, ժամը 01.00-ին, Երևանի Այվազովսկու փողոցում իրար են բախվել «Լեքսուս» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 1-ին, ժամը 23.25-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում իրար են բախվել «Օպել» և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆորդի» 33-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 1-ին, ժամը 20.00-ին, Երևանի Գայի պողոտայի և Աճառյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Միցուբիշի», «Մերսեդես» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 27-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 2-ին, ժամը 05.50-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Երևանյան փողոցում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենային. «ՎԱԶ-2106»-ի 33-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 2-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Մյասնիկյան փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «Ֆորդ Ֆյուժն» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆորդ Ֆյուժնի» 61-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 2-ին, ժամը 15.20-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 6-րդ կմ-ին իրար են բախվել «Նիսան» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ. «Միցուբիշիի» 27-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 2-ին, ժամը 09.37-ին, հիվանդանոց են դիմել երկու քաղաքացի և հայտնել, որ վնասվածքները ստացել են Երևանի Բագրատունյաց փողոցում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով:

Սեպտեմբերի 2-ին, Երևանի Նոր Խարբերդ 5-րդ փողոցում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով, 24-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 2-ին, ժամը 17.06-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ 55-ամյա կինը բուժօգնության է տեղափոխվել և հայտնել, որ Երևանի Կոմիտասի պողոտայում ընթացքի ժամանակ տրոլեյբուսից ընկել է:
Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 3-ին, ժամը 06.00-ին, Երևանի Հրազդանի կիրճում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան ինքնավթարի է ենթարկվել. 38-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 3-ին, ժամը 17.05-ի սահմաններում, Ապարան քաղաքի Մարշալ Բաղրամյան փողոցում իրար են բախվել երկու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդներից մեկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 3-ին, ժամը 20.40-ի սահմաններում, Արարատի մարզի Կանաչուտ գյուղում «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան բախվել է մոտոբլոկի կցորդիչին. 65-ամյա կցորդիչի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 3-ին, ժամը 15.10-ի սահմաններում, Մեղրի-Երևան ավտոճանապարհի 348-րդ կմ-ին «Նիսան մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում. 24-ամյա վարորդը և 16-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 3-ին, ժամը 23.40-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է տեղափոխվել 60-ամյա տղամարդ և հայտնել, որ Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի տներից մեկի դիմաց վրաերթի է ենթարկվել:
Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 3-ին, ժամը 08.45-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 64-րդ կմ-ին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի աջ կողմում առկա եզրաքարերին և կողաշրջվել է. 73-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 3-ին, ժամը 18.10-ի սահմաններում, Լոռու մարզի Գարգառ գյուղում իրար են բախվել «ԳԱԶ-2410» և «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել Զաֆիրայի» 20-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 3-ին, ժամը 16.25-ին, Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 49-րդ կմ-ին իրար են բախվել երկու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսներից» մեկի 39-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 3-ին, ժամը 16.35-ին, Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 106-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ-24» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶ-24»-ի 12-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 3-ին, ժամը 18.48-ին, Կոտայքի մարզի Նոր Գեղի-Արգել ավտոճանապարհի 6-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ»-ի՝ երկու, և «Օպելի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 3-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Կապան համայնքի Վերին Խոտանան բնակավայրում իրար են բախվել «Միցուբիշի» և «Դանկ Ֆենկ» մակնիշի ավտոմեքենաներ. «Միցուբիշիի» 16-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 2-ին, ժամը 19.20-ի սահմաններում, Գորիս քաղաքի Սյունիքի փողոցում իրար են բախվել «Օպել» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 50-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




Լրահոս