Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը մեկ շաբաթում ավելացել է 7-ով և հասել է 415-ի:
Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
«Վարակվածներից 261-ը դուրս են գրվել հիվանդանոցից։ Անցած շաբաթվա ընթացքում հոսպիտալացված քաղաքացիներ չեն եղել»,– ասված է հաղորդագրությունում:
Վարակվածներից 291-ը երեխաներ են, 124-ը` մեծահասակ: