Գողացած մալուխները դեռ մեքենայում էին. Նաիրիի ոստիկանների բացահայտումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախույզները ստացված օպերատիվ տեղեկություններն իրացրին իրենց բաժնի այլ ծառայությունների և Կոտայքի մարզային վարչության գործընկերների հետ: Սեպտեմբերի 4-ին հաջողվեց պարզել, որ բուժականցի 34-ամյա մի տղամարդ Եղվարդի Երևանյան խճուղում կատարել է մալուխների գողություն: Նույն օրը, ժամը 20.30-ին, նույն խճուղում նա ձերբակալվել և, իր վարած «Միցուբիշի» մակնիշի մեքենայով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Նաիրիի բաժին: Գողացված մալուխները մեքենայում էին:

Փաստաթղթերն ուղարկվել են Նաիրիի քննչական բաժին, հանգամանքները պարզվում են:




Լրահոս