Հավաքականին երկու շատ ծանր խաղ է սպասվում․ Էդուարդ Սպերցյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսական «Կրասնոդարի» ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոսել է Եվրո-2024-ի ընտրական փուլում ազգային թիմի առաջիկա խաղերի մասին։

«Հավաքականին երկու շատ ծանր խաղ է սպասվում։ Երևի, ամենակարևորները, քանի որ մենք երկրորդ տեղում ենք։ Երեք միավոր ենք ետ Թուրքիայից, և առաջին խաղը պետք է անցկացնենք նրանց հետ՝ դրսում։ Այդ հանդիպումը շատ սկզբունքային է մեզ համար և ունի մեծ նշանակություն։ Պետք է արագ միանանք»,- 23-ամյա ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է «Чемпионат»-ը։

Սեպտեմբերի 8-ին Ալեքսանդր Պետրակովի թիմը Էսքիշեհիր քաղաքի համանուն ստադիոնում կմրցի Թուրքիայի հավաքականի հետ, իսկ երեք օր անց «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Խորվաթիայի հավաքականին։

Եվրո-2024-ի ընտրական փուլի D խումբը 4 խաղից հետո գլխավորում է Թուրքիայի հավաքականը, որն ունի 9 միավոր։ Հայաստանի հավաքականը 3 խաղից հետո 6 միավորով երկրորդն է։ Խորվաթիան (2 խաղ) և Ուելսը (4 խաղ) վաստակել են 4-ական միավոր, իսկ Լատվիան պարտվել է բոլոր երեք խաղերում։




Լրահոս